Թայվանական Polytron ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին թափանցիկ սմարթֆոնը: Այն պատրաստված է ապակուց, իսկ ներքին միկրոսխեմաները թափանցիկ նյութերից են: Տեխնիկական այլ մանրամասներ ընկերությունը չի հրապարակել: Թափանցիկ սմարթֆոնը կներկայացվի Բարսելոնում կայանալիք Mobile World Congress ցուցահանդեսում: