- Պորտուգալիայի սահմանագիծը 1139 թվականից չի փոխվել:Այն համարվում է Եվրոպայի ամենավաղ ձևավորված և անփոփոխ սահմաններ ունեցող երկիրը:
- Բնակչությունը 10,5 միլիոն է:
- Պորտուգալիան պետական կրոն չունի, չնայած որ բնակչության 84 տոկոսը կաթոլիկ քրիստոնյա է:
- Ողջ աշխարհում 230 միլիոն մարդ խոսում է պորտուգալերեն, որոնցից 210 միլիոնի համար այն մայրենի լեզու է:Պորտուգալերենը 9 պետությունների պետական լեզու է: Դրանք են`Բրազիլիան, Պորտուգալիան, Մոզամբիկը, Անգոլան և այլն:
- Պորտուգալիան աշխարհում ամենաշատ գործածվող լեզուներից իններորդն է անգլերենից, ֆրանսերենից, իսպաներենից, ռուսերենից, արաբերենից, չինարենից, գերմաներենից և ճապոներենից հետո:
- Պորտուգալիան իր տարածքի մեծությամբ աշխարհի 11-րդ երկիրն է:
- Չնայած տարածքի փոքրությանը` Պորտուգալիայով 21 գետ է հոսում:
- Հռոմեական Ժամանակաշրջանում Պորտուգալիան հայտնի էր որպես Լուիսիտանիա:
- Պորտուգալիայում դեռ 1761 թվականից վերջ դրվեց ստրկությանը, մինչդեռ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում այն շարունակվեց ևս կես դար:
- Պորտուգալիայում է գտնվում Եվրոպայի ամենաերկար կամուրջը`Բասկո դա Գաման, որի երկարությունը 17 կիլոմետր է:
- Լիսաբոնում է գտնվում աշխարհի ամենահին գրախանութը:
- Դեռևս 18-րդ դարից սկսած` Պորտուգալիայում օրենքով արգելվեց ցլամարտի ժամանակ ցլերի սպանությունը:Իսկ շատ երկրներ դեռ չեն ընդունել այս օրենքը:
- Պորտուգալական ֆադո /թարգմանաբար`Ճակատագիր/ երաժշտության ժանրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային մշակույթի ժառանգության մաս:
Պորտուգալիա պետությունը գտնվում է Եվրոպայի ծայր հարավ-արևմուտքում` Պիրենեյան թերակղզու արևմուտքում: Նրա կազմի մեջ են մտնում նաև Ատլանտյան օվկիանոսի Ազորյան և Մադեյրա կղզիները: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով:Երկրի հյուսիսային մասը սարահարթային է: Գերիշխում են 1000-1200 մ բարձրությունները: Արևմուտքում լեռները զառիվայր իջնում են դեպի ապամերձ հարթավայրերը: Պորտուգալիան օգտակար հանածոներով հարուստ չէ. կան միայն վոլֆրամ ի(ամենախոշորը` Եվրոպայում), ուրանի (3-րդ տեղը Եվրոպայում), և անագի պաշարներ: Ավելի քան 2000 տարի առաջ Պորտուգալիայի տարածքում ապրում էր լուզիտանների հնագույն ցեղը: Նրանք զբաղեցնում էին Պիրենեյան թերակղզու այն մասը, որը հարում է Ատլանտյան օվկիանոսին: Սակայն լուզիտանների հողը նվաճեցին հռոմեացիները և այնտեղ հիմնեցին Լուզիտանիա պրովինցիան: Ավելի քան 11 հարուրամյակ հետո այդտեղ ստեղծվեց պետություն: Երկիրը կառավարողներն ապրում էին Պորտուս Կալե կոչվող փոքրիկ տարածքում, և այդ պատճառով պետությունը կոչվեց Պորտուգալիա: 500 տարի առաջ պորտուգալական թագավորները եվրոպական ամենահզոր տիրակալներից էին: Վասկո դա Գամայի կողմից Հնդկաստան տանող ծովային ուղու հայտնագործումը 1498թ-ին սկզբնավորեց պորտուգալական նվաՃումներն Ասիայում և Աֆրիկայում: Նոր ժամանակներում ազգային-ազատագրական պայքարի ծավալման հետևանքով Պորտուգալիան ստիպված եղավ հրաժարվել իր գաղութներից: 1970-ական թվականներին անկախությունշնորհվեց Մոզամբիկին, Գվինեա բիսաու, Անգոլա գաղութներին: Կլիման մերձարևադարձային միջերկրածովային է` շոգ ամառով և անձրևային ձմեռով: Խոշոր գետերն են Դորուն(Դուերո), Տեժուն և Գվադիանան: Երկրի հարավային շրջաններում գերակշռում է միջերկրածովային տիպի բուսականությունը: Անտառներն զբաղեցնում են տարածքի 5%-ը: Լեռներում կան կաղնու, շագանակենու անտառներ, ափամերձ վայրերում` նոճու, խցանակաղնու, նվենու պուրակներ: Շատ են լեռնային մարգագետինները: Կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, կզքիսը, իսպանական նապաստակը, ալժիրական ոզնին և այլն: Պորտուգալիան զարգացած արդյունաբերական երկիր է: Հնուց ի վեր համաշխարհային շուկա է արտահանում գինիներ որոշ գինիների անվանումներ դարձել են հատկանշական,օրինակ` պորտվեյն, մադեյրա, մուսկատել և այլն,պահածոյացած սարդինա ձուկ, խցանանյութ: Մեքնաշինության ճյուղոերից առանձնանում են նավաշինությունն ու նավանորոգումը: Զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը: Մանածագործական արտադրանքի մեծ մասն արտահանվում է: Արգավանդ են Պորտուգալիայի հողերը: Աճում են ցորեն, եգիպտացորեն, խաղող, նարնջենի, ձիթենի, խցանակաղնի: Խաղողագործությունը, պտղաբուծությունը, ձիթապտղի մշակումը տարածված է ամենուրեք` հատկապես ափամերձ շրջաններում, Տեժու և Դորու գետերի հովիտներում: Տնտեսության կարևոր ճյուղ է զբոսաշրջությունը, որի համար այստեղ առկա են առողջավայրային-զբոսաշրջային հանալի պայմաններ` նպաստավոր կլիմա, հարմար լողափեր, պատմաճարտարապետական հուշարձաններ, թանգարաններ: Պորտուգալիա ժամանող զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար է երկրի բնակչության թվաքանակին:
|