Расскажи друзьям:



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Narek-blog.do.am
Счетчик тИЦ и PR
150x110 No Link

150x110 No Link
ՄՈՒՏՔ
ԺԱՄԱՑՈՒՅՑ
Рекламное место 468x60
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 28 » Ինչպես տեղադրել հայերեն ստեղնաշար iPhone-ի և iPad-ի iOS համակարգում
17:18
Ինչպես տեղադրել հայերեն ստեղնաշար iPhone-ի և iPad-ի iOS համակարգում

Երևի բոլորդ էլ գիտեք, որ Apple ընկերության կողմից արտադրվող iPhone և iPad համակարգերում բացակայում է հայերեն ստեղնաշարը: Այդ բացթողումը հնարավոր է լրացնել հավելյար ծրագրերի տեղադրմամբ: Սակայն նմանատիպ ծրագրերը թույլ չեն տալիս այլ միջավայրերում տեսնել հայերեն ստեղնաշարը: Օրինակ App Store-ում գտնվող Arm Keyboard ծրագրով հայերեն տառերով գրելու համար անհրաժեշտ է բացել այդ ծրագիրը, գրել հայերեն տառեր, այնուհետև պատճենել տեքստը, որից հետո բացել մեկ այլ ծրագիր ու տեղադրել նախորդ քայլում պատճենված տեքստը: Ինչպես տեսնում եք սա բավականին անհարմար ու ժամանակատար պրոցես է: 


Ի ուրախություն հայ օգտատերերի, վերջերս հայտնաբերել եմ հայերեն տառերով գրելու ավելի հեշտ ու արդյունավետ միջոց: Հնարքի էությունը կայանում է նրանում, որ տեղադրում ենք հայերեն տառերով ստեղնաշար iOS-ում գտնվող տասնյակ ստեղնաշարերից որևէ մեկի փոխարեն: Այս մեդոդն ունի միայն մի թերություն (եթե կարելի է դա թերություն անվանել): Այն աշխատելու է միայն Jailbreak արած սարքերի վրա: Եթե Ձեր սարքը Jailbreak արած չի, ապա այցելեք այս կայքը ու քայլ առ քայլ տեսեք, թե ինչպես կարող եք Jailbreak անել ու տեղադրել Cydia ծրագիրը (կայքում նաև կարող եք ծանոթանալ Jailbreak-ի առավելություններին և թերություններին): Jailbreak անելուց հետո կատարեք հետևյալ քայլերը:

1. Մտեք Settings, հետո General, հետո Keyboard


2. Սեղմեք Keyboards, հետո Add New Keyboard: Ընտրեք ձեզ համար որևէ անպետք լեզու՝ օրինակ Tibetan: Այս լեզվի ստեղնաշարի փոխարեն հետագայում տեղադրվելու է հայերեն ստեղնաշարը: Արդյունքում պետք է ունենաք երկու ստեղնաշար (հիմնականը և նախորդ քայլում ընտրածը):


3. Բացեք Cydia ծրագիրը: Մտեք Sources բաժինը: Սեղմեք Edit, հետո Add: Գրեք http://repo.hackyouriphone.org ու սեղնեք Add Source: 


4. Բացեք Cydia ծրագրի Search բաժինը ու փնտրեք 5 Row Customizable Keyboard: Սեղմեք այդ ծրագրի վրա և բացված էջում սեղմեք Install:


5. Եթե դեռ չունեք տեղադրված Arm Keyboard անվճար ծրագիրը, ապա մտեք App Store և տեղադրեք:


6. Մտեք Settings բաժինը և կտեսնեք 5RowKeyboard ծրագրի կարգավորումները: Arm Keyboard ծրագրով գրեք տառերը ու տող առ տող պատճենահանեք 5RowKeyboard ծրագրի կարգավորումներում: Արդյունքում պետք է ունենաք այսպիսի պատկեր՝


Վերջում այդ կարգավորումների էջում սեղմեք Update and Respring ու ռեստարտ արեք սարքը: Ռեստարտից հետո կտեսնեք, որ 2-րդ քայլում ավելացրած ստեղնաշարի փոխարեն այժմ հայտնվել է հայերեն ստեղնաշար: Ցանկացած ծրագրում կարող եք սեղմել ստեղնաշարի վրա գտնվող գլոբուսի նշանը և անմիջապես փոխել լեզուն (անգլերեն, ռուսերեն, հայերեն և այլն):
Դիտումներ: 676 | Ավելացրեց: EMG MeSSi | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *:
Нажмите клавишу ввод, чтобы опубликовать свой комментарий.

Տարածել Բլոգը

Տարածել Բլոգը:
Մենք OK ում
Վիճակագրություն

Օնլայն են 1
Հյուրեր 1
Օգտագործողներ 0

html counterсчетчик посетителей сайта


xBLOG
Copyright © 2009-2011 Rip By Vikon - Ripa4ok.3dn.Ru
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
Карта сайта | Карта форума