Расскажи друзьям:



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Narek-blog.do.am
Счетчик тИЦ и PR
150x110 No Link

150x110 No Link
ՄՈՒՏՔ
ԺԱՄԱՑՈՒՅՑ
Рекламное место 468x60
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 22 » Sony-ն ներկայացրեց Playstation 4-ը
16:18
Sony-ն ներկայացրեց Playstation 4-ը

Sony ընկերությունը վերջապես ներկայացրեց խաղասերների կողմից երկար սպասված Playstation 4-ը: Տեխնիկական առումով Playstation 4-ը իրենից ներկայացնելու է հզոր համակարգիչ, որը հագեցած է x86 AMD պրոցեսորով, 8 ԳԲ GDDR5 օպերատիվ հիշողությամբ, AMD Radeon հզոր գրաֆիկական քարտով և լոկալ կոշտ սկավառակով: Նոր խաղային կոնսելը ներառելու է նաև Wi-Fi 802.11n, Bluetooth 2.1 և USB 3.0 ինտերֆեյսներ: Playstation 4-ը կարդալու է BluRay սկավառակները 4x արագությամբ, իսկ DVD սկավառակները՝ 8x: 



Playstation 4-ը հնարավոր է նաև անջատել խաղի ընթացքում ու հետագայում միացնել ու առանց երկար սպասելու շարունակել խաղը: Կատարելագործված է ինտերնետով խաղեր ներբեռնելու ֆունկցիան: Այժմ խաղերի մեծամասնությունը հնարավոր է խաղալ՝ առանց սպասելու ներբեռնման ավարտին: Ընդլայնվել է նաև սոցիալական ցանցերի հետ կապը: Խաղացողները կարող են ցանկացած պահին ձայնագրել խաղերի դրվագները ու տեղադրել սոցիալական կայքերում: Հնարավորություն կա նաև հեռարձակել տվյալ խաղը ինտերնետում ու ընկերների օգնությամբ հաղթահարել դժվարությունները:


Playstation 4-ի DualStock անլար ջոյստիկի վրա ավելացել են փոքր սենսորային վահանակ, սոցիալական ցանցերում տվյալներ տարածող share կոճակ, ականջակալների բնիկ, և փոքր լուսարձակող վահական` խաղացողների իդենֆիկացիայի համար:


Playstation 4-ով հնարավոր կլինի խաղալ հին մոդելների խաղերը, սակայն ոչ թե սկավառակներով, այլ ամպային ծառայությունների միջոցով: Նոր խաղային կոնսոլը վաճառքի կհանվի 2013 թ. վերջնամասում և ըստ նախնական տվյալների կարժենա մոտավորապես $600:
Դիտումներ: 243 | Ավելացրեց: ADMINISTRATOR | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *:
Нажмите клавишу ввод, чтобы опубликовать свой комментарий.

Տարածել Բլոգը

Տարածել Բլոգը:
Մենք OK ում
Վիճակագրություն

Օնլայն են 1
Հյուրեր 1
Օգտագործողներ 0

html counterсчетчик посетителей сайта


xBLOG
Copyright © 2009-2011 Rip By Vikon - Ripa4ok.3dn.Ru
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
Карта сайта | Карта форума