Սա միայն պտտվող կնոջ սիլուետ չէ: Սա թեսթ է, որը որոշում է, թե Ձեր ուղեղի որկիսագունդն է ավելի զարգացած: Ի՞նչ ուղղությամբ է պտտվում կինը. Եթե Ձեզ թվում է, որ ժամացույցի սլաքի ուղղությամբ, ապա Ձեր մոտ զարգացած է ստեղծագործական (ինտուիտիվ) սկիզբը և գերակայում է ուղեղի աջ կիսագունդը: Եթե պտտվում է ժամացույցի սլաքին հակառակ՝ Ձեր մոտ զարգացած է լոգիկան (ձախ կիսագունդ): Գիտնականները պարզել են, որ մեր շրջապատող աշխարհի ընկալումը ուղիղ կերպով կապված է, թե ուղեղի որ կիսագունդն է գերակայում՝ աջը՞, թե՞ ձախը: Ձախ կիսագունդը պատասխան է տալիս մեր դրական էմոցիաների համար՝օպտիմիզմ, հույս, ուրախություն: Աջը՝ բացասականի համար՝ կարոտ,ջղայնություն, վիրավորանք: Ցավոք ձախ կիսագնդի գերակայությամբ երջանիկները շատ քիչ են՝ ընդամենը 30%: Պրակտիկան ցույց է տալիս, որ կենտրոնանալով կարելի է փոխել կիսագնդերի աշխատանքը: Այդ դեպքում Դուք կտեսնեք, որ կինը պտտվում է արդեն հակառակ ուղղությամբ: Դա նորմալ է: Մարդկային գիտակցությունը ընդունակ է ղեկավարել մտածելակերպն ու ինտուիցիան: Այնպես որ սա միայն թեսթ չէ, այլ նաևթրեյնինգ: Փորձեք փոխել պտույտի ուղղությունը մտքի ուժով, մարզեք Ձեր ուղեղը: Կարող եք Ձեր թեսթի և թրեյնինգի արդյունքների մասին կիսվել մեկնաբանություններում: Հ.Գ. Ասեմ որ իմ մոտ աղջիկը պտտվում էր ժամացույցի սլաքի ուղղությամբ, բայց դեռևս ինձ չի հաջողվել մտքի ուժով այն պտտել հակառակ: