ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Narek-blog.do.am
Счетчик тИЦ и PR
150x110 No Link

150x110 No Link
ՄՈՒՏՔ
ԺԱՄԱՑՈՒՅՑ
Рекламное место 468x60
Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Ֆուտբոլ

Հայտարարությունների անվանակարգում՝: 5
Ցուցադրված հայտարարությունները՝: 1-5


Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների



«Փյունիկի» ավագ, Հայաստանի հավաքականի խաղացող Դավիթ Մանոյանն այս օրերին գտնվում է Գերմանիայում, որտեղ բուժզննում է անցնում ծնկի նախկին վնասվածքի հետ կապված:

Հետազոտությունները ցույց են տվել, որ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ: 22-ամյա կիսապաշտպանի վիրահատությունը նախատեսված է այսօր` դեկտեմբերի 10-ին, հայտնում  է «Փյունիկի» կայքը։

Ֆուտբոլ | Դիտումներ: 335 | Ամսաթիվ: 11.12.2012 | Մեկնաբանություններ (0)

«Արսենալը» ցանկանում է վարձակալել Անրիին եւ գնել եւս երկու հարձակվողի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է գնել երկու ֆուտբոլիստների, ինչպես նաեւ վարձակալել «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հարձակվող Թիերի Անրիին, հայտնում է Daily Mail-ը:

Այո, մենք պատրաստում ենք առաջարկներ մի քանի ֆուտբոլիստների հետ կապված: Անուններ չեմ ցանկանում տալ: Ինչ վերաբերում է Անրիին, ապա նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, եւ բոլորը երազում են նման խաղացողի մասին: Վարձակալության տարբերակը հնարավոր է»,- ասել է Արսեն Վենգերը:

Նշենք, որ «Արսենալը» հետաքրքրվում է «Քրիսթալ Փելեսի» եւ «Շալկեի» ֆուտբոլիստներ Վիլֆրիդ Զահայի եւ Կլաս Յան Հունտելարի ծառայություններով: 

Ֆուտբոլ | Դիտումներ: 325 | Ամսաթիվ: 30.11.2012 | Մեկնաբանություններ (0)



Սիրելի´ այցելուներ, Ձեզ ենք ներկայացնում մի շարք հետաքրքիր փաստեր ֆուտբոլի մասին: Դրանցից շատերը զարմանալի են, շատերը` ծիծաղելի, բայց փաստը մնում է փաստ:

  • Ֆուտբոլային օլե~-օլե~-օլե~օլա կանչն առաջացել է Իսպանիայում, որտեղ "Օլե" գոռում էին ֆլամենկո պարելիս: 
  • Ֆուտբոլն օրենքով արգելված է 6 երկրներում` ներառյալ Աֆղանստանը, Կամպուչինոն: 
  • Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել 1981թ. օգոստոսի 1-2-ը: Խաղում էին երկու իռլանդական թիմեր և հաղթողը պարզ է դարձել միայն 65 ժամ, 1 րոպե հետո: 
  • Բրազիլացի պաշտպան Պինեիրոյին անվանել են ռեկորդային թվով գոլեր խփած ֆուտբոլիստ, սակայն սեփական դարպասը գոլեր խփած: Միայն մեկ մրցաշրջանում նա սեփական դարպասն ուղարկել է 10 գնդակ: Ֆուտբոլիստի 25-ամյակին ընկերները մի ուղեցույց էին նվիրել, որի վրա փորագրված է. Հիշիր` "հակառակորդը մյուս կողմում է":  
  • Հայտնի են երկու դեպք, երբ մրցավարներն իրենք իրենց կարմիր քարտ են ցույց տվել: Էնդի Վեյնը հեռացրեց իրեն խաղադաշտից, որպեսզի խուսափի դարպասապահի հետ վեճից, իսկ Մելվին Սիլվեստրը` խաղացողի հետ պայքարելու համար: 
  • Բոստվանայի ազգային հավաքականն իր գոյության 28 տարիների ընթացքում ոչ մի միջազգային խաղում չի հաղթել: 
  • Իտալացի դարպասապահ Գռոսոն խաղի ժամանակ մրցավարին խորհուրդ է տվել ակնոց կրել, որի համար էլ հեռացվել է խաղադաշտից: Պարզվել է, որ ֆուտբոլիստը օպտիկական խանութի սեփականատեր է, իսկ մրցավարն իսկապես տեսողության հետ խնդիր է ունեցել: Կարգապահական հանձնաժողովի քննությունից հետո Գռոսոն ներվել է` որպես պարզապես խորհրդատու: Իսկ մրցավարն ի վերջո ակնոց գնել է: 
  • 1969թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման ժամանակ Հոնդուրասի հավաքականի պարտությունը Սալվադորի հավաքականին, այդ երկրների միջև 6 օր տևած պատերազմի պատճառ է դարձել: 
  • 1976թ. մարտի 20-ին "Աստոն Վիլայի" ֆուտբոլիստ Կրիս Նիկոլը "Լեստեր Սիթիի" հետ խաղում 4 գոլի հեղինակ դարձավ, որոնցից երկուսը` սեփական դարպասին: Արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի 2:2: 
  • 1950թ. Հնդկաստանի հավաքականը դուրս եկավ Աշխարհի առաջնության մասնակից երկրների ցուցակից այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն արգելեց հնդիկներին ոտաբաց ֆուտբոլ խաղալ:
Ֆուտբոլ | Դիտումներ: 354 | Ամսաթիվ: 20.11.2012 | Մեկնաբանություններ (0)


Շատ հաճախ համացանցում, թերթերում կամ հեռուստատեսությամբ հանդիպում ենք ֆուտբոլային թիմերի այնպիսի մականուններ, որոնք առաջին հայացքից անհասկանալի բնույթի են: Փորձենք պարզել՝ որ թիմին ինչպես են դիմում այլ կերպ: Գնացինք…

\



Անգլիական ակումբներ…
«Մանչեսթեր Յունայթեդ» - կարմիր սատանաներ, մանկունյացիներ
«Արսենալ» - զինագործներ, կանիորներ
«Չելսի» - թոշակառուներ, արիստոկրատներ, կապույտներ, ազնվականներ
«Ասթոն Վիլլա» - վիլլացիներ
«Մանչեսթեր Սիթի» - քաղաքայիններ, կապույտներ
«Լիվերպուլ» - կարմիրներ, մերսիսայդցիներ
«Էվերթոն» - իրիսկաներ
«Տոտտենհեմ» - խցաններ, շպորներ
«Սանդերլենդ» - սև կատուներ
«Սթոք Սիթի» - կավագործներ
«Նյուքասլ» - կաչաղակներ

Իտալական ակումբներ…
«Ինտեր» - սև-կապույտներ, ներաադզուրի, իժեր
«Միլան» - ռոսոներիներ
«Յուվենտուս» - բյանկոներիներ, զեբրներ, Ծեր Սինյորա
«Ֆիորնետինա» - մանուշակներ
«Ռոմա» - ջալոռոսենր,գայլեր
«Լացիո» - արծիվներ
«Պարմա» - կաթնայիններ
«Կալիարի» - սարդինացիներ
«Լեչչե» - կետչուպներ
«Կիեվո» - թռչող էշեր
«Պալերմո» - ռոզաներո

Իսպանական ակումբներ…
«Ռեալ Մադրիդ» - գալակտիկոս, սերուցքայիններ, արքայական ակումբ, բլանկոսներ, 
«Բարսելոնա» - կապտանռնագույններ, կատալոնցիներ
«Վալենսիա» - չղջիկներ
«Ատլետիկո Մադրիդ» - մատրասիկներ
«Վիլյառեալ» - դեղին սուզանավ
«Լևանտե» - գորտեր
«Ատլետիկ Բիլբաո» - բասկեր
Ֆուտբոլ | Դիտումներ: 335 | Ամսաթիվ: 20.11.2012 | Մեկնաբանություններ (0)

Ֆաբրեգասին թույլ են տվել մտնել Ռուսաստան

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ստացել է մուտքի արտոնագիր: Անձնագրային ստուգում անցնելիս ֆաբրեգասի մոտխնդիրներ էին առաջացել: Նա չի ունեցել ռուսական վիզա:

Ֆուտբոլիստն ունի երկու անձնագիր եւ նա իր հետ Ռուսաստան էր բերել այն անձնագիրը, որտեղ վիզա չկար:

«Սպարտակը» երկրորդ հրավերքն է ուղարկել ֆուտբոլիստին եւ մեկ ժամվա ընթացքում ֆուտբոլիստին մուտքի արտոնագիր է տրվել, հայտնում է lenta.ru-ն:

Ֆուտբոլ | Դիտումներ: 369 | Ամսաթիվ: 19.11.2012 | Մեկնաբանություններ (0)


Տարածել Բլոգը

Տարածել Բլոգը:
Մենք OK ում
Վիճակագրություն

Օնլայն են 1
Հյուրեր 1
Օգտագործողներ 0

html counterсчетчик посетителей сайта


xBLOG
Copyright © 2009-2011 Rip By Vikon - Ripa4ok.3dn.Ru
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
Карта сайта | Карта форума