Երևի տարբեր կայքերում նկատել եք ուսուցողական տեսահոլովակներ, որտեղ ցուցարվում է համակարգչի էկրանը և ինչ-որ բան է բացատրվում: Դա արվում է հատուկ ծրագրերի օգնությամբ, որոնք կարող են ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները և պահպանել վիդեո ֆայլում: Այդ ծրագրերից ամենահարմարը ըստ ինձ CamStudio-ն է, որը կարող եք անվճար ներբեռնել և օգտագործել: Այն ունի չափազանց պարզ ինտերֆեյս: Հնարավորություն կա ձայնագրել ամբողջ էկրանը, կամ էկրանի նշված հատվածը: 
... Կարդալ ամբողջը »
Wondershare Fantashow-ը իրենից ներկայացնում է չափազանց պարզ ու հեշտ եղանակով վիդեո պրեզենտացիաներ պատրաստելու ծրագիր: Իհարկե պրեզենտացիաներ հնարավոր է պատրաստել նաև այլ ծրագրերով (Nero, PowerPoint), սակայն սա ոչ պրոֆեսիոնալ ծրագիր է և այդ պատճառով չափազանց հեշտ է: Այս ծրագրով պրեզենտացիա պատրաստելու համար անհրաժեշտ է կատարել ընդամենը 3 քայլ:
Օպերացիոն համակարգերում սոցիալական ցանցերի և ինտերնետային ծառայությունների ինտեգրումը գնալով դառնում է ավելի անհրաժեշտ ու արդյունավետ: Օր
... Կարդալ ամբողջը »
Եթե ցանկանում եք փորձարկել Անդրոիդ համակարգի համար նախատեսված խաղերն ու ծրագրերը նախքան հեռախոսի մեջ տեղադրելը կամ պարզապես ցանկանում եք Windows օպերացիոն համակարգում բացել ու օգտագործել դրանք, ապա կարող եք օգտագործել BlueStacks ծրագիրը:
Եթե Ձեր համակարգիչը միացված է ինտերնետին և ունի Wi-Fi ընդունիչ, ապա կարելի է այդ համակարգիչը օգտագործել որպես Wi-Fi ցրիչ և տարածել ինտերնետ մոտակայքում գտնվող բջջային հեռախոսներին, պլանշետներին, նոթբուքներին և Wi-Fi ընդունիչ ունեցող մնացած բոլոր սարքերին: Այսինքն մեզ այլևս պետք չի գալու Wi-Fi տարածող մոդեմ: Օգտագործելու ենք միայն Connectify ծրագիրը, որը վերածում է Wi-Fi ընդունիչ ունեցող համակարգիչը Wi-Fi ցրիչի: