Расскажи друзьям:



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Narek-blog.do.am
Счетчик тИЦ и PR
150x110 No Link

150x110 No Link
ՄՈՒՏՔ
ԺԱՄԱՑՈՒՅՑ
Рекламное место 468x60
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 20 » ԻՆՉՈԻ՞ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ «32 ԱՏԱՄ»-Ի ՏՂԱՆԵՐԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է «VITAMIN»-Ի ԱՐՄՈՒՇԸ
15:21
ԻՆՉՈԻ՞ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ «32 ԱՏԱՄ»-Ի ՏՂԱՆԵՐԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է «VITAMIN»-Ի ԱՐՄՈՒՇԸ

Հոմորիստ, «Վիտամին» ակումբի դերասան Արման Խաչատրյանի հետ «Ժողովուրդ» թերթի զրույցից ստորև ներկայացնում ենք մի հատված, որը վերաբերում է նախկին կոլեգաների և հեռուստաընկերությունների քաղաքականությանը:
-Դուք «32 ատամ» ակումբի հիմնադիրներից էիք, ինչպես ստացվեց, որ մնացիք «Վիտամին» ակումբի տղաների հետ:

-Այստեղ հեռուստաընկերության խնդիր էր: Մեզ դուր չեկավ աշխատելաձևն «Արմենիա» TV-ում: Մեծամասնության մոտ այդ կարծիքը գերիշխեց, ու մենք գնացինք: Եթե մեր ընկերներից երկուսը նախընտրել են մնալ այնտեղ ուրեմն վե՞րջ, մենք մեծ մարդիկ ենք, առողջ մտածելակերպ ունենք, ով որտեղ ուզեց` մնաց:

-Ստացվեց, որ հեռուստաընկերությունները «կռիվ գցեցին» ձեր մեջ:

-Չէ´, չէ´, չէ´, մենք կռիվ չենք ունեցել, հասուն մարդկանց պես ճիշտ գնահատեցինք իրավիճակն ու չոտնահարեցինք յուրաքանչյուրիս իրավունքը: Եթե մարդ իր ապագան տեսնում է այդտեղ դու իրավունք չունես դնել քո ընկերությունը, տենց բան չի կարելի:

-Իսկ շփումը Վահագնի ու Կարենի հետ շարունակվո՞ւմ է:
-Ավելի է քչացել, իրենք էլ ամեն օր ստեղծագործում են, սցենար են գրում, մանավանդ, որ հիմա իրենք քիչ են, իրենց գործն ավելի բարդ է: Հումորը բարդ ժանր է, պետք է կարողանաս ամեն շաբաթ մի նոր բանով հանրությանը ծիծաղեցնել:

-Ասում եք` ընկերական հարաբերությունները պահպանվել են, բայց մենք ձեզ երբեք չենք տեսել նրանց ակումբում, նրանց էլ`ձեր:
-Հեռուստաընկերության խնդիր է, Դուք էլ նոր մարդ չեք, գիտեք, որ մի հեռուստաընկերությունը չի ուզում իր մարդուն տեսնել մյուս հեռուստաընկերությունում:
-«Վիտամին» ակումբի ելույթները միայն հեռուստատեսային տարբերակնե՞րն են, թե նաև ակումբային ելույթներ էլ եք ունենում առանց նկարահանումների:

-Ինչ «Վիտամին»-ը ստեղծել ենք, ակումբային տարբերակ դեռ չենք արել: Մենք մեր առաջ խնդիր ունեինք` հագենալ տեխնիկապես, որակյալ ելույթներ ապահովել, իսկ ակումբային ելույթները շատ էներգիա են տանում: Կայանալու հարց կար, դա 1 տարի տևեց, կես տարի է, որ սկսել ենք շնչել: Շատ ձեռքբերումներ ունենք, մենք ունենք մեր տեխնիկան, մեր կռանը, մեր կամերաները: Թիմային աշխատանքի շնորհիվ ենք ձեռք բերել այդ ամենը: Մենք միասին կառուցել ենք ու շարունակում ենք կառուցել:
-Քանի որ Դուք իրենց ավագ ընկերն եք, կասե՞ք, թե տղաներից ով է ամենաէնտուզիազմովը:

-Ասեմ, բոլորն են ակտիվ բայց ամենաէնտուզիազմովը մեր գլխավոր սցենարիստն է` Ռոբերտը, ով պահանջում ու պարտադրում է, որ մենք էլ լինենք էնտուզիազմով:
-Նկատել եմ նաև մի բան, որ «Վիտամին»-ում աղջիկ չկա:

-Մենք ծանր չենք տանում, եթե աղջկա դեր է լինում, ունենք հրաշք ընկերուհի` դերասանուհի Անահիտ Կիրակոսյան, ում հրավիրում ենք:

-Այսքան խոսեցինք աշխատանքից, իսկ անձնապես Դուք ինչի՞ կարիք ունեք:

-Իմ ցանկությունն է, որ ոչ մեկ երկրից չբացակայի: Ով էլ կա քաղաքում, կարողանա «ներողություն» ասել: Կարևոր է առանց բռունցքների հարցերին լուծում տալ: Ես էլ ամեն ինչ անում եմ, որ ուրախացնեմ: Պետք է հետք թողնենք, որ մեզ լավով հիշեն
Դիտումներ: 548 | Ավելացրեց: EMG MeSSi | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *:
Нажмите клавишу ввод, чтобы опубликовать свой комментарий.

Տարածել Բլոգը

Տարածել Բլոգը:
Մենք OK ում
Վիճակագրություն

Օնլայն են 1
Հյուրեր 1
Օգտագործողներ 0

html counterсчетчик посетителей сайта


xBLOG
Copyright © 2009-2011 Rip By Vikon - Ripa4ok.3dn.Ru
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
Карта сайта | Карта форума