«Փյունիկի» ավագ, Հայաստանի հավաքականի խաղացող Դավիթ Մանոյանն այս օրերին գտնվում է Գերմանիայում, որտեղ բուժզննում է անցնում ծնկի նախկին վնասվածքի հետ կապված: Հետազոտությունները ցույց են տվել, որ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ: 22-ամյա կիսապաշտպանի վիրահատությունը նախատեսված է այսօր` դեկտեմբերի 10-ին, հայտնում է «Փյունիկի» կայքը։ |